|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ավստրիական Profil ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նորմալ երկխոսության կառուցման անհրաժեշտության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը երկկողմանի հարաբերություններում դրական առաջխաղացումների հույս է ներշնչում, գրում է life.ru-ն:
Սերգեյ Լավրովը հավելել է, որ Մոսկվայում ուշադիր հետևում են Ռուսաստանի մասին Դոնալդ Թրամփի հայտարարություններին:
ՌԴ արտգործնախարարը նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է անցնել «ճանապարհի իր մասը» ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կառուցման համար:
«Մենք պատրաստ ենք անցնել ճանապարհի մեր մասը ԱՄՆ-ի հետ կապերի առողջացման համար: Վերջին տարիներին դրանց վատթարացումը տեղի է ունեցել ոչ մեր մեղքով, այլ Վաշինգտոնի նախկին վարչակազմի նպատակամղված գործողությունների հետևանքով»,- ասել է նա: