|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Վիեննայում և նրանց` հրադադարը ամրապնդելու պատրաստակամությունը հույս է ներշնչում: Այդ մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում. հայտնում է Спутник-Армения-ն:
«ԵՄ-ն անհամբերությամբ սպասում է հումանիտար միջոցառումներ մշակելու մասին Վիեննայի համաձայնագրի իրականացմանը, ինչպես նաև ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն, ինչի մասին խոսվել է Հայաստանի և Ադրեջանի ԱԳՆ ղեկավարների` 2019-ի հունվարի 16-ի փարիզյան հանդիպման ժամանակ»,- ասել է նա:
Բրյուսելը նաև իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին: