|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրաքյան Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունը կարևոր է ավարտին հասցնել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:
«Իհարկե, կարևոր ենք համարում Մոսուլում գործողությունը ավարտին հասցնելը, սակայն, անշուշտ, պետք է քայլեր ձեռնարկել խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար»,- ասել է նա` ելույթ ունենալով Աբու Դաբիում անցկացվող ռուս-արաբական համագործակցության ֆորումում: