կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-31 15:50
Հասարակություն

Կոչ եմ անում ներվողներին` ուշադիր լինել, որպեսզի կառավարությունը չզղջա համաներման համար. Արտակ Զեյնալյան

Կոչ եմ անում ներվողներին` ուշադիր լինել, որպեսզի կառավարությունը չզղջա համաներման համար. Արտակ Զեյնալյան

Համաներում հայտարարելու մասին նախագիծը կազմողները նկատի են ունեցել նաև կրկնահանցագործությունների թիվը. առանձնապես ծանր ռեցիդիվի  նկատմամբ համաներումը բացառել են. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Ըստ նրա` վիճակագրական տվյալները փաստում են, որ կրկնահանցագործությունների թվերը համաներումից հետո բարձր չեն լինում:  «Մենք նկատի ունեցել ենք, որ հանցավորությունն աճում է: Այս ամենը և մեր ռեսուրսները հաշվի առնելով ենք նախատեսում համաներում: Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում, դիմում անձանց, ովքեր ներվելու են, շատ ավելի ուշադիր լինել մարդկանց իրավունքների նկատմամբ, որպեսզի համաներում իրականացնողը՝ կառավարությունը, չզղջա իր արած համաներման համար»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նա չափազանց կարևոր համարեց, որ յուրաքանչյուր համաներվող  հաշիվ տա, որ իրեն ներում են, և այլևս նման արարք թույլ չտա: Զեյնալյանը նաև վստահեցրեց, որ բացառվում է համաներումը առանձնապես ծանր ռեցիդիվի նկատմամբ: «Մարդիկ խնդրում են նրանց նկատմամբ ևս իրականացնել, սակայն իրավիճակն այնպիսին է, որ նրանք երկու անգամ ծանր հանագործություն կատարելուց հետո կրկին արել են դա: Մենք փորձել ենք հավասարակշռել այս ամենը»,- ասաց նա:

Զեյնալյանի կարծիքով՝ համաներման արդյունքը հնարավոր կլինի գնահատել ամիսներ, տարիներ հետո: