|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Նկարում Նորիկ Մկրտչյանն է, ով 2021թ.-ի փետրվարի 8-ին զորակոչվել է ծառայության, ծառայել մինչև 2021 թվականի մայիսի 14-ը, իսկ այդ օրվանից մայրը որդու մասին որևէ տեղեկություն չունի: Հրամանատարությունը` "նույնպես": Չկա գերիների, մահացածների, անհետ կորածների ցուցակում, մարտերի չի մասնակցել:
Հարգելի ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia , ՀՀ Քննչական կոմիտե , շուրջ 8 ամիս ինչո՞վ եք զբաղված: Ու՞ր է զինվորը: Մինչ այս պահը քանի՞ սպա է պատասխանատվություն կրել զինվորի առեղծվածային անհետացման դեպքով: Այլ հարցերը դեռ հրապարակային չեմ հնչեցնում, բայց դրանց պատասխանները հուսով եմ կստանանք: Վաղը կներկայացնեմ շաատ ուշացած հաղորդում` հանցագործության մասին:
Լուսինե Վիրաբյան