կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-30 22:18
Աշխարհ

Քվեբեկում մզկիթի վրա հարձակվողները ենթադրաբար ուսանողներ են եղել

Քվեբեկում մզկիթի վրա հարձակվողները ենթադրաբար ուսանողներ են եղել

Քվեբեկում մզկիթի վրա հարձակվողները ենթադրաբար եղել են տեղի համալսարանի ուսանողներ Ալեքսանդր Բիսոնետն ու Մոհամեդ Հադիրը,հայտնում է CBC News–ը։

Ոստիկանությունը դեռ հրաժարվում է հարձակվողների անձի մասին պաշտոնական տեղեկություն տրամադրել։ Ոստիկանների խոսքով հարձակումից գրեթե անմիջապես հետո ձերբակալված կասկածյալները 20-30 տարեկան տղամարդիկ են։Իրավապահները պնդում են, որ հարձակման դրդապատճառների մասին խոսելու համար դեռ վաղ է։

Ըստ Reuters–ի, ձերբակալվածներից մեկը ֆրանկոկանադացի է, իսկ երկրորդը՝ ծագումով մարոկացի։ Ոստիկանությունը վստահ է, որ նրանք երկուսով են գործել ու հանցակիցներ չեն ունեցել։

Հիշեցնենք, որ մզկիթի վրա հարձակումը տեղի է ունեցել հունվարի 30-ի լույս գիշերը երեկոյան աղոթքի ժամանակ, երբ մզկիթում 40-100 մարդ կար։ Զինված հարձակման հետեւանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 8 մարդ։ Իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են որակել։