| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գերմանական բունկերների համալիրի տարածքում` Մամերկի բնակավայրում, թունելի մուտք է հայտնաբերվել, որը, ենթադրաբար, տանում է Սաթե սենյակ. հայտնում է The Sun- ը:
Նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարանի աշխատողներն այն գտել են հատուկ գեոռադարի միջոցով: Ինչ վերաբերում է թունելի չափերին, ապա դրանք դեռևս հայտնի չեն: Թանգարանի աշխատակիցները հույս են հայտնել, որ մինչև հունիսի վերջը կհաջողվի բացել թունելը:
Թունելի մուտքի մոտ 100 կիլոգրամանոց սալաքար է դրված, նաև կա սերտաճած ծառ, ինչը վկայում է այն մասին, որ թունելը չի բացվել մի քանի տասնամյակ շարունակ:

Մոսկովյան պետության ցար Պետրոս Առաջինին նվիրված «Սաթե սենյակ»-ը դեռևս 1947 թվականին գերմանացիների կողմից տեղափոխվել է Քյոնիքսբերգի թագավորական ամրոց, որից որոշ ժամանակ անց`1945 թվականին, այն անհետ կորել է: Արդեն 74 տարի է, ինչ գիտնականներն ու պատմաբանները փնտրում են 17-րդ դարի արվեստի գլուխգործոցը:

Հավելենք նաև, որ մոտ 2 առաջ` 2017 թվականին, հայտարարվել էր սենյակի գտնվելու վայրի որոնողական աշխատանքների մասին: Ըստ հայտարարության` այն գտնվում է Դրեզդենի տարածաշրջանում: