Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայի Բասմանի դատարանը «Կրոկուս»-ի վրա հարձակման գործով չորս մեղադրյալի է կալանավորել, գրում է gazeta.ru-ն։
Չորսն էլ Տաջիկստանի 19-ից 32 տարեկան քաղաքացիներ են։ Նրանցից երկուսը դատարանում ընդունել են մեղքը։ Ահաբեկչության գործով նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
Մարտի 22-ի ուրբաթ երեկոյան «Պիկնիկ» խմբի համերգից առաջ զինված անձինք կրակ են բացել Կրասնոգորսկի համերգասրահում և հրկիզել այն։
Ահաբեկչության հետևանքով առնվազն 137 մարդ է զոհվել, ավելի քան 180-ը՝ վիրավորվել։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 205-ը (ահաբեկչական գործողություն). այս հոդվածը կրում է ցմահ ազատազրկում:
Մարտի 23-ի առավոտյան բերման է ենթարկվել 11 մարդ, այդ թվում՝ հարձակման 4 անմիջական մասնակից։ Նրանց բռնել են Բրյանսկի շրջանում։ Ըստ ԱԴԾ-ի՝ նրանք «ծրագրում էին հատել ռուս-ուկրաինական սահմանը» և «շփումներ ունեին ուկրաինական կողմից»։
Բասմանի դատարանի նիստերը մարտի 24-ի ուշ երեկոյան անցել են դռնփակ։ Դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը մինչև 2024 թվականի մայիսի 22-ը։
Դալերժոն Միրզոև. 32 տարեկան է, ունի չորս երեխա։ Նա ժամանակավոր գրանցում է ունեցել Նովոսիբիրսկում, սակայն ժամկետը լրացել է։ Ըստ RT-ի՝ նա բազմիցս խախտել է Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությունը եւ 2011 թվականից գտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում։ Աշխատել կամ պլանավորել է աշխատել որպես տաքսու վարորդ։
Սաիդակրամի Ռաչաբալիզոդա․ 30 տարեկան է, ամուսնացած է, ունի մեկ երեխա: Ունի թերի միջնակարգ կրթություն, գործազուրկ է։ Նա չի հիշում, թե Ռուսաստանում որտեղ է գրանցվել, հավանաբար Պոդոլսկում։
Շամսիդին Ֆարիդունի. 25 տարեկան է, ունի ութ ամսական երեխա։ Աշխատել է որպես բանվոր Պոդոլսկի մանրահատակի գործարանում, որը գրանցված է Կրասնոգորսկում։
Մուհամմադսոբիր Ֆայզով. 19 տարեկան է, ամուսնացած չէ, երեխաներ չունի։ Ունի միջնակարգ կրթություն։ Նա դատարանի դահլիճ է տեղափոխվել անվասայլակով՝ շտապօգնության բժշկի ուղեկցությամբ, քանի որ ձերբակալության ժամանակ վիրավորվել է։