|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սյունիքի մարզում 14-ամյա տղան վնասվածքներ է ստացել, ենթադրաբար, ականի պայթյունի հետևանքով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Դեպքը տեղի է ունեցել Սիսիանի մոտակայքում, նա ստացել է կրծքավանդակի, դեմքի և ձախ ձեռքի վնասվածքներ:
Նշվում է, որ նա տեղափոխվել է հիվանդանոց։
Սիսիանի ԲԿ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ տղայի վիճակը կայուն է, այժմ վիրահատարանում է։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տղան դաշտ էր գնացել սինդրիկ հավաքելու։