Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստամբուլում ավարտված WTA-ի ամփոփիչ մրցաշարից հետո վարկանիշային աղյուսակն այլ պատկեր է ստացել: Հոլտեմբերի 31-ին հրապարակված տվյալներով` Պետրա Կվիտովան` վերոնշյալ մրցաշարի հաղթողը, զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:
Իսկ բելառուսցի Վիկտորիա Ազարենկան շրջանցել է Մարիա Շարապովային և այժմ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ դուրս գալն ավստրալուհի Սամանտա Ստոսուրին բարձրացրել է վեցերորդ հորիզոնական, ինչի արդյունքում նա շրջանցել է ռուսաստանցի Վերա Զվոնարյովային:
Առաջատարն անփոփոխ է. 21-ամյա դանիացի Կարոլին Վոզնյացկին, չնայած այն փաստին, որ ոչ մի լուրջ մրցաշարում չի կարողանում հաղթել և լավագույն դեպքում հայտնվում է ընդամենը կիսաեզրափակչում, շարունակում է գլխավորել վարկանիշային աղյուսակը:
Ատորև ներկայացնում ենք WTA-ի վարկանշային աղյուսակը.
1. Կարոլին Վոզնյացկի (Դանիա) - 7485
2.Պետրա Կվիտովա (Չեխիա) - 7370
3.Վիկտորիա Ազարենկա (Բելառուս) - 6520
4.Մարիա Շարապովա (Ռուսաստան) - 6510
5.Նա Լի (Չինաստան) - 5720
6.Սամանտա Ստոսուր (Ավստրալիա) - 5585
7.Վերա Զվոնարյովա (Ռուսաստան) - 5435
8.Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) - 5250
9.Մարիոն Բարտոլի (Ֆրանսիա) - 4710
10.Անդրեա Պետկովիչ (Գերմանիա) - 4580