|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.3787 |
| GBP | ⚊ | £ 483.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսական կայսրության խոշորագույն գործարարներից ու մեկենասներից են եղել Մայիլյան եղբայրները։ Հենց նրանց հովանավորությամբ է կառուցվել Բաքվի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքը։
Թատրոնի շենքի կառուցումը մի հետաքրքիր պատմություն ունի։ Ըստ դրա՝ օպերային հայտնի երգչուհիներից մեկը (ում անունն անհայտ է), այցելելով Բաքու և ելույթներ ունենալով քաղաքի տարբեր վայրերում, հրաժարվել է այլևս գալ Բաքու, քանի որ քաղաքում չի եղել պատշաճ թատրոն։ Հիացած լինելով երգչուհու ձայնով՝ Դանիել Մայիլյանը որոշում է հովանավորել օպերային թատրոնի շենքի կառուցումը՝ երգչուհուն կրկին Բաքու բերելու նպատակով։
Թատրոնի նախագծումը վստահվում է հայ ճարտարապետ Նիկոլայ Բաևին, ով 1911-1918 թվականներին հանդիսանում էր Բաքվի գլխավոր ճարտարապետը։ Անհերքելի է՝ Բաքուն իսկական քաղաք է դարձել ոչ թե ադրբեջանցիների, այլ՝ հայերի, ռուսների և քաղաքի մյուս ազգությունների ներդրման ու նվիրումի շնորհիվ։
Բացի դրանից՝ Մայիլյանները զբաղվել են նաև նավթային բիզնեսով ու ձկնկիթի առևտրով։ Այս գործունեության շնորհիվ վերջիններս հայտնի էին նաև «խավիարի արքաներ» մականունով։
Գեղարդ վերլուծական