կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-26 18:44
Հասարակություն

Blue Panorama ավիաընկերությունը կարող է ՀՀ-ից Եվրոպա թռիչքներ իրականացնել

Blue Panorama ավիաընկերությունը կարող է ՀՀ-ից Եվրոպա թռիչքներ իրականացնել

Հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Blue Panorama ավիաընկերության հիմնադիր Ֆրանկո Պեչիի գլխավորությամբ Հայաստան ժամանած աշխատանքային խմբին, տեղեկացնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են դեպի Եվրոպա նոր ուղղություններով թռիչքներ իրականացնելու հնարավոր տարբերակները, հայկական շուկայի սպասարկման հնարավորությունները և դրան նպաստող առաջիկա գործողությունների ծրագիրը:

ՔԱԳՎ պետը գործընկերների հետ խոսել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող մի շարք հարցերի մասին, ներկայացրել՝ ոլորտում արձանագրված ցուցանիշները, առանձնահատկությունները, ինչպես նաև նշել է, որ 2016 թ. դեկտեմբերի 1-ին Եվրամիության խորհուրդը հաստատել է մանդատը, որը Եվրոպական Միության հանձնաժողովին թույլ է տալիս սկսել Հայաստանի հետ համապարփակ օդային տրանսպորտի համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել:

Blue Panorama ավիաընկերության հիմնադիրը նշել է, որ իրենք պատրաստ են համագործակցության` միևնույն ժամանակ շեշտելով ոլորտի առավել մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտությունը:

Ավետիսյանը, ողջունելով հետաքրքրվածությունը ՀՀ ավիացիոն շուկայով, հայտնել է համագործակցության պատրաստակամությունը: