|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2 զինված անձ հարձակվել է Աթընդաղ շրջանում տեղակայված ոստիկանական բաժանմունքի վրա: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ը:
Հանցագործներն ինքնաձիգներից կրակ են բացել ոստիկանական բաժանմունքի վրա, սակայն կրակի հետևանքով տուժողներ չեն գրանցվել:
Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել են 2 ահաբեկիչներին, և դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:
Ստամբուլի Էսենյուրթ թաղամասում հունվարի 21-ի առավոտյան հարձակում էր կատարվել ոստիկանական բաժանմունքի վրա: