Թուրքիայում հարձակվել են քրդամետ կուսակցության շենքի վրա
Թուրքիայի Իզմիթ քաղաքում հերթական հարձակումն է տեղի ունեցել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շենքի վրա։ Ըստ Demokrathaber-ի՝ հարձակման ընթացքում վիրավորվել է կուսակցության ՝ այդ շրջանի ղեկավար Նիհաթ Գեյիքը։
Հարձակումն իրականացնելուց հետո փախուստի դիմած անձի ինքնությունը մնում է անհայտ։
Մնում է անհայտ՝ դեպքի առնչությամբ հետաքննություն սկսվե՞լ է, թե՞ ոչ։