|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Այսօր Կահիրեում փորձ է արվել հարձակվել Իրանի առաքելության շենքի վրա: Սալաֆիներն այդպիսով ցանկացել են իրենց բողոքը հայտնել «Եգիպտոսի շիականացման դեմ». տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Նրանք քարեր են նետել շենքի ուղղությամբ, պահանջել են առաքելության ղեկավարի արտաքսումը երկրից եւ բարձրացրել են սիրիական ընդդիմության դրոշը: Ի պատասխան` շենքից սալաֆիների վրա է թափվել կրակմարիչների միջի խառնուրդը: Միջամտել է ոստիկանությունը: Իրավապահների եւ ցուցարարների միջեւ մի քանի բախումներ են եղել: Արդյունքում` ոստիկանները ամբողջ պարագծով շրջափակել են շենքը եւ կասեցրել սալաֆիների առաջխաղացումը:
Իրանի եւ Եգիպտոսի դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1980-ին, երբ Եգիպտոսը խաղաղ պայմանագիր կնքեց Իսրայելի հետ: Բացի դրանից` Եգիպտոսը ապաստան էր տվել Իրանի շահ Մոհամեդ Ռեզա Փեհլեւիին: Միայն 2010-ին երկրները սկսեցին հարաբերությունների բարելավման գործընթացը, սակայն մինչ օրս դրանք պաշտոնապես չեն վերականգնվել: Երկու երկրների մայրաքաղաքներում գործում են շահերի պաշտպանման առաքելություններ: