|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Լոս Անջելեսում հայտարարվել են «Օսկար 2017» մրցանակաբաշխության հավակնորդները, որոնցից ամենաշատ անվանակարգերում առաջադրված ֆիլմը «Լա-Լա Լենդն» է:
Ինչպես հայտնում է The Independent-ը, խոշորագույն կինոմրցանակի այս տարվա հավակնորդներին հայտարարել են երգչուհի Ջենիֆեր Հադսոնը, դերասաններ Բրի Լարսոնը և Քեն Ուաթանաբեն և մշակույթի ու կինոարվեստի այլ ներկայացուցիչներ:
Ներկայացվելով 14 անվանակարգերում` Դեմիեն Շազելի «Լա-Լա Լենդ» ֆիլմ-մյուզիքլը` Ռայան Գոսլինգի և Էմմա Սթոունի մասնակցությամբ, գերազանցել է «Տիտանիկի» (1997) ռեկորդը:
«Լա-Լա Լենդից» բացի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացվել են նաև «Ժամանում», «Ցանկապատեր», «Ամեն գնով», «Առյուծը», «Լուսնի լույսը», «Մանչեսթերը ծովափին», «Քողարկված կերպարներ» ֆիլմերը:
«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել են Ռայան Գոսլինգը, Քեյսի Աֆլեքը, Էնդրյու Գարֆիլդը, Վիգո Մորթենսենը և Դենզել Վաշինգտոնը:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվել են Իզաբել Հուպերտը, Ռութ Նեգան, Նատալի Փորթմանը, Մերիլ Սթրիփը և Էմմա Սթոունը: