կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-24 18:51
Հասարակություն

Օսկար 2017. Ինչպես կբաշխվեն ոսկե արձանիկները

Օսկար 2017. Ինչպես կբաշխվեն ոսկե արձանիկները

Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակների հանձնումը տեղի կունենա Լոս Անջելեսում փետրվարի 26-ին: Տարվա գլխավոր իրադարձության՝ Օսկարի մրցանակաբաշխությունը, որքան էլ կանխատեսելի է, այնքան էլ հարուստ է անակնկալներով: Ո՞ր դերասանները, ռեժիսորներն ու սցենարիստները կարժանանան ոսկե արձանիկներին և ո՞ր ֆիլմերը կճանաչվեն լավագույնը, պարզ կդառնա հենց արարողության ժամանակ, իսկ հավանական հաղթողներին կարելի է ծանոթանալ Վիվառոյի հատուկ սահմանված խաղադրույքներից:

Ֆավորիտը Դեմիեն Շազելի երաժշտական ֆիլմն է, որն արդեն ռեկորդակիր է համարվում, քանի որ առաջադրվել է 13 անվանակարգում: Իսկ որ «Լա-Լա լենդը» կճանաչվի լավագույն ֆիլմ, արդեն ոչ-ոք չի կասկածում: Այս մյուզիքլում բացի կինեմատոգրաֆիական արժանիքներից, արտացոլված է Հուլիվուդի ոսկե դարաշրջանը, ձգտումը փառքի ու երազանքի: «Լա-Լա լենդը» արդեն ստացել է 7 Ոսկե գլոբուս, իսկ Լոնդոնի կինոքննադատներն այն համարել են տարվա ֆիլմ:

Լավագույն դերասան ճանաչվելու համար «Լա-Լա լենդի» գլխավոր դերակատար Ռայան Գոսլինգի հետ համարյա հավասար հնարավորություն ունի «Մանչեսթերը ծովի մոտ» դրամայում հանդես եկած Քեյսի Աֆլեքը: Այս ֆիլմը հարազատներին կորցրած և վշտից հոգեկան ծանր վիճակում հայտնված մարդու մասին է, որին լավագույնս է մարմնավորել Աֆլեքը: Եվ եթե ֆիլմը լավագույնը ճանաչվելու պայքարում մրցանակը կզիջի «Լա-լա լենդին», ապա գլխավոր դերասանի համար արժանի է հաղթանակի: Բայց… չմոռանանք նաև Մել Գիբսոնի ֆիլմի դերակատար Էնդրյու Գարֆիլդին, ով կերտել է մի հերոսի, ով լինելով պատերազմում, հրաժարվում է ձեռքը զենք վերցնել: «Խղճի թելադրանքով» ֆիլմով Գիբսոնը կրկին լավագույնը դառնալու հայտ է ներկայացնում:

Բավականին հետաքրքիր պայքար է ծավալվել դերասանուհիների միջև: «Լա-Լա լենդի» գլխավոր դերակատարուհի Էմմա Սթոունն ունի ուժեղ մրցակիցներ՝ Մերիլ Սթրիփ, Իզաբել Յուպեր, Էմի Ադամս, Ռութ Նեգոյ, Նատալի Փորթման: Կինոքննադատները հիացմունքով են արտահայտվել Փորթմանի խաղի մասին «Ջեքի» ֆիլմում՝ նշելով, որ նա դերասանուհու լավագույն դերն էր: Կանացի հոգեբանության նուրբ ու սարսափելի անկյունները հիանալի է ներկայացրել Իզաբել Յուպերը «Նա» դրամատիկ թրիլլերում: Իսկ արդյո՞ք Մերիլ Սթրիփը չի նվաճի իր 4-րդ Օսկարը, հաշվի առնելով նրա հակատրամպական դիրքորոշումը, ինչը շատերի մոտ է հավանության արժանանում:

Ավելացնենք նաև, այս տարի աֆրոամերիկացիները պատշաճ կերպով ներկայացված են տարբեր անվանակարգերում: Օրինակ, «Լուսնի լույսը» հավակնում է Օսկարի 8 անվանակարգում, իսկ Դենզել Վաշինգթոնի «Ցանկապատերը» հավակնում է լավագույն ֆիլմ ճանաչվելուն:

Օսկարի մրցանակաբաշխության վերաբերյալ Վիվառոն սահմանել է հատուկ խաղադրույքներ՝ բոլոր կարևոր անվանակարգերի վրա, իսկ հատուկ «Լա-Լա լենդ» ֆիլմի համար գործակիցները ներկայացված են առանձին բաժնով: