Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում կայացավ «Օսկար» մրցանակաբաշխության 91-րդ արարողությունը:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսոր Պիտեր Ֆարելիի «Կանաչ գիրք»-ը:
Նույն ֆիլմում դաշնակահար Դոն Շիրլիին մարմնավորելու համար Մահերշալա Ալին լավագույնն է ճանաչվել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։
Լավագույն դերասան է ճանաչվել Ռամի Մալեկը՝ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում բրիտանական «Քուին» խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիին մարմնավորելու համար։
«Տարվա լավագույն դերասանուհի» է ճանաչվել Օլիվիա Քոլմանը՝ «Ֆավորիտուհին» ֆիլմի համար։ Հատկանշական է, որ սա այս ֆիլմի միակ հաղթանակն է, թեեւ այն առաջադրված էր տասն անվանակարգերում։
«Լավագույն ռեժիսոր» եւ «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգերում «Օսկար»-ների է արժանացել Ալֆոնսո Կուարոնը՝ «Ռոմա» ֆիլմի ռեժիսորական ու օպերատորական աշխատանքի համար։ Մեքսիկացի ռեժիսորի ֆիլմը հաղթող է ճանաչվել նաեւ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» է ճանաչվել Ռեջինա Քինգը։ Ֆիլմում հնչած «Տարվա լավագույն երգն» է Լեդի Գագայի եւ Բրեդլի Քուփերի Shallow-ն։
«Սարդ մարդը» մուլտֆիլմը ճանաչվեց «Լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմ»:
Ավելի վաղ արդեն հայտնի էր, որ առաջին անգամ միջոցառումն անցկացվել է առանց վարողի: Կատակերգու Քևին Հարթը հրաժարվել էր վարել մրցանակաբաշխությունը՝ հոմոֆոբիայի համար իր հասցեին հնչած մեղադրանքների պատճառով։