կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-27 02:26
Առանց Կատեգորիա

ՕՍԿԱՐ 2011-ի հավակնորդները

ՕՍԿԱՐ 2011-ի հավակնորդները

Հունվարի 25–ինԱմերիկյան կինոակադեմիան հրապարակել է 2011թ-ի Oscar-ին հավակնորդների ցուցակը: Տարբեր անվանակրգերում ներգրավված լինելու առումով առաջատարն է Բրիտանական «Արքան խոսում է» ֆիլմն է: Այն կարող է ստանալ տասներկու մրցանակ, այդ թվում նաեւ տարվա լավագույն ֆիլմ մրցանակ: «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» են հավակնում 10 կինոնկար. «Սեւ կարապ», «Մարտիկը», «Սկիզբ», «Երեխաները լավ են», «Արքան խոսում է», «127 ժամ», «Սոցիալական ցանց», «Խաղալիքների պատմություն-3»), «Իսկական քաջություն» եւ «Ձմեռային ոսկոր» կինոնկարները։

 

Տարվա լավագույն դերասան անվանակարգի հիմնական թեկնածուն Քոլին Ֆրթն է, ով վերը նշված ֆիլմում խաղում է բրիտանական արքա Գեւորգ Հինգերորդի դերը: Այդ անվանակարգում նրա հետ մրցում են նաեւ դերասաններ Խավյեր Բարդենը (Biutiful), Ջեֆ Բրիջեսը (The True Grit), Ջես Այզենբերգը (The Social Network) եւ Ջեյմս Ֆրանկոն (127 Hours)։

 

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարի» են հավակնում դերասանուհիներ Անետ Բենինգը (The Kids Are All Right), Նիկոլ Քիդմանը (Rabbit Hole), Ջենիֆեր Լոուրենսը (Winter's Bone), Նատալի Պորտմանը (Black Swan) եւ Միշել Ուիլյամսը (Blue Valentine)։

 

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ներկայացված են Դարեն Արոնոֆսկին (Black Swan), Դեւիդ Օ. Ռասելը (The Fighter), Թոմ Հուպերը (The King's Speech), Դեւիդ Ֆինչերը (The Social Network) եւ Քոեն եղբայրները (The True Grit)։

 

 

«Օսկար-2011»-ի 83–րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 27-ին Հոլիվուդի «Կոդակ» թատրոնում: Մրցանակաբաշխությունն այս տարի վարելու են երիտասարդ աստղեր Ջեյմս Ֆրանկոն եւ Էն Հեթուեյը: