կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-21 10:39
Տարածաշրջան

Մենք ցեղասպանություն չենք իրագործել միտումնավոր և ցանկանալով. Թուրքիայի փոխվարչապետ

Մենք ցեղասպանություն չենք իրագործել միտումնավոր և ցանկանալով. Թուրքիայի փոխվարչապետ

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացված կառավարության նիստից հետո Ապրիլի 24-ի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արընչն ասել է. «Մենք միտումնավոր և ցանկանալով ցեղասպանություն չենք իրագործել»: Այդ մասին գրում է «Ակօս»-ը։

 

Արընչը, նկատի ունենալով Ահմեդ Դավութօղլուի ցավակցական ուղերձը, ասել է. «Մենք գիտենք, որ Ապրիլի 24-ին ընդառաջ դա բարեկամական հայտարարություն էր, և գիտենք նաև, որ Օսմանյան կայրության ժողովուրդները մեծ կորուստենր են ունեցել»:

 

Նշելով, որ գուցե երկրների խորհրդարանների կողմից այդ ուղղությամբ որոշումներ են կայացվում, սակայն ՄԱԿ-ի չափորոշիչներով այդ ցավը որպես ցեղասպանություն բնութագրելը սխալ է, ասել է. «Որքանով տեղյակ եմ՝ 70-ից ավելի խորհրդարաններ ու տեղական ինքնակառավարման մարմիններ նման որոշումներ են կայացրել: Ակնհայտ է, որ միջպետական հարաբերություններում նման որոշումները հոգեբանական են: Որոշ տեղերում գիտենք, թե ինչպես են ընդունվել դրանք»:

 

Պնդելով, որ տեղի ունեցածը ցեղասպանություն չի եղել, Արընչն ասել է. «Ինչպես որ մենք ամեն տարի նշում ենք Չանաքքալեի պատերազմի օրը, հայկական սփյուռքն էլ ամեն տարի ապրիլի 24-ին, մտածելով, որ իրենց դեմ ցեղասպանություն է տեղի ունեցել, հիշում և դա է պնդում: Գիտենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ապստամբողների դեմ իրականացված աղետալի գործողություններ են իրականացվել: Մենք ցեղասպանություն չենք իրագործել: Ցեղասպան պետությունները հայտնի են, մենք վստահ ենք մեզ վրա»։

 

Փաստորեն, Թուրքիայի փոխվարչապետն իր հայտարարություններով անուղղակիորեն ընդունում է, որ Թուրքիան իրագործել է ցեղասպանություն, սակայն իբր դա եղել է «իրենց կամքից անկախ»: