|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կրեմլում սպասում են, որ մոտ ժամանակներս պարզ կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի օրը. ըստ РИА Нововсти-ի` հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դեռևս հեռախոսազանգի մասին համաձայնություն չկա: Առայժմ ավելի լիակատար տեղեկատվություն չունենք, սակայն իսկապես սպասում ենք, որ մոտ ժամանակներս այդպիսի հնարավոր հետախոսազանգի օրը կհամաձայնեցվի: Դա դեռևս տեղի չի ունեցել»,- ասել է նա լրագրողներին:
Պեսկովը նաև հավելել է, որ Թրամփի աշխատակազմի հետ շփումները տեղի են ունենում միայն ԱԳՆ-ի միջոցով:
Ըստ նրա` երկու նախագահների հանդիպման մասին առայժմ խոսք չի գնում: