Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը 4 օր տևողությամբ Ադրբեջան կատարած այցից հետո հայտարարել է, որ Ադրբեջանը պարտավոր է թուլացնել խոսքի ազատության նկատմամբ ճնշումը, բարելավել իրավաբանների կարգավիճակը:
Հղում անելով Եվրախորհրդի պաշտոնական կայքին՝ տեղակացնում է «Արմենպրես»-ը:
Հանձնակատարը հայտնել է, որ Ադրբեջանում կան օրինակներ, երբ քննադատողներին, հասարակական ակտիվիստներին և մարդու իրավունքների պաշտպաններին պահում են կալանքի տակ՝ հետապնդումների միջոցով:
Միյատովիչն ընդգծել է, որ իրենց հայացքների համար հետապնդումների ենթարկված մարդկանց ազատելը պետք է առաջնահերթություն լինի: Նա զրպարտությունները ապաքրեականացնելու կոչ է արել, ապա նաև բարձրացրել ճամփորդական արգելքների հարցը, որը կիրառվում է լրագրողների, իրավաբանների, քաղաքական ակտիվիստների և մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ: Հանձնակատարի խոսքով՝ դրանցից որոշ դեպքեր համարվում են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում, և ադրբեջանական իշխանությունները պետք է խուսափեն ճամփորդական արգելքների անհամաչափ կիրառումից:
Նա նաև անդրադարձել է իրավաբանների խոսքի ազատությանը՝ նշելով, որ այդ մասնագիտությունը հիմնված է անկախության վրա: «Իրավաբանները պետք է համապատասխանեն էթիկայի չափանիշներին և հնարավորություն ունենան զբաղվելու իրենց մասնագիտական գործունեությամբ՝ առանց վախերի»,- նշել է Միյատովիչը: