|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ԵԱՀԿ-ն մտադիր է ուժեղացնել պայքարը իսլամական ահաբեկչության դեմ։ ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունները բավական չեն, անհրաժեշտ են լրացուցիչ ոստիկանական ու կանխարգելիչ միջոցառումներ, հայտնել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը, որը 2017-ի սկզբին զբաղեցրել է ԵԱՀԿ նախագահի պաշտոնը, հայտնում է DW–ը։
«Մենք գիտենք, որ ԵԱՀԿ երկրներից 10 հազար մարդ Սիրիա ու Իրաք է մեկնել, որպեսզի բռնությամբ ու սպանություններով զբաղվի»,- ասել է Կուրցը, շեշտելով, որ այդ մարդիկ վերադառնալուց հետո մեծ վտանգ են ներկայացնելու։ Նրա խոսքով ԵԱՀԿ 57 երկրները պետք է փորձի փոխանակում անեն ապաարմատականացման ծրագրերի շուրջ։
Այդ խնդիրներով զբաղվելու է կազմակերպության նոր հատուկ դեսպանը, ահաբեկչության հարցերով փորձագետ Պետեր Նոյմանը։
Բացի դրանից Ավստրիան անհրաժեշտ է համարում Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ վստահության վերականգնումը։