Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի ունեցավ «Փյունիկ» ակումբի նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում խոսեց ակումբի ձեռք բերման և առաջիկա ծրագրերի մասին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախկին սեփականատերերին: «Փյունիկ»-ը միշտ լավ ֆուտբոլիստներ է տվել՝ Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մանուչարյան, Գևորգ Ղազարյան: Անվճար եմ ձեռք բերել ակումբը: Չեմ կարող կոնկրետ թիվ ասել, բայց մոտավորապես՝ 1-2 մլն եվրո ներդրում կունենանք տարեկան: Որպես ֆուտբոլասեր եւ հայրենասեր մարդ տեսնում եմ, թե ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում:Շատ երկրների թիմեր խաղում են Եվրոպայի լիգայում, մենք դեռ չենք կարողանում: Սիրողական մակարդակով ֆուտբոլային շատ հանդիպումներ եմ կազմակերպել,բայց պրոֆեսիոնալ ֆուտբոլում դեռ նորեկ եմ, սակայն ֆուտբոլային մեծ շրջապատ ունեմ:
Շատ լավ չգիտեմ մյուս թիմերի բյուջեները, բայց ակումբը ձեռք բերելիս առաջին հերթինկարևորել եմ այն, որ այստեղ կա սեփական մարզաբազա: Մտադիր ենք ուժեղացնել ակադեմիան, հրավիրել լեգիոներներ»,-ասաց Սողոմոնյանը:
Հարցին, թե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը որևէ կերպ կմկջամտի ակումբի հարցերին, Սողոմոսնյանն ասաց. Իհարկե, որպես ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայարպետյանի հետ շփում կլինի, բայց ակումբի ներքին հարցերին նա չի խառնվի:
Անդադառնալով ակումբի անվանափոխության հարցին Սողոմոնյանն ասաց. «Իսկապես, մտադիր ենք փոխել անունը, սակայն դեռ որոշ իրավաբանական հարցեր կան: Մի քանի տարբերակ ունենք: Շատ եմ ցանկանում, որ այն անվանվի «Արագած»: Առաջիկայում կքննարկենք մի քանի տարբերակ:
Մենք նպատակներ ունենք առաջիկա 3-5 տարվա համար: Սկզբանական շրջանում 3-4 լեգիոներներ կլինեն, իսկ հետագայում կփորձենք շեշտը դնել սեփական կադրերի վրա»: