Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ Գավառում 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Մ.Հարությունյանին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, բժշկական կենտրոն է տեղափոխվել 1988թ. ծնված Հայկ Անդրանիկի Հակոբյանը՝ գլխի և պարանոցի շրջանում հրազենային վնասվածքներով, որտեղ արձանագրվել է նրա մահը։ Նույն օրը Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Հ.Հակոբյանը հրազենային վնասվածքներն ստացել է Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում. առերևույթ հանցագործություն կատարած անձը «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայում գտնվող Հայկ Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, սպանության շարժառիթը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ Մ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին մասերով և հարցաքննվել։
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։