կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-22 10:51
Իրավական

Ի՞նչ անել, երբ համաձայն չեք սպառած գազի դիմաց վճարի չափի հետ․ ՄԻՊ–ի ուղեցույց

Ի՞նչ անել, երբ համաձայն չեք սպառած գազի դիմաց վճարի չափի հետ․ ՄԻՊ–ի ուղեցույց

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց գազամատակարարման ոլորտում սպառողների իրավունքների ու պարտավորությունների մասին։

Ինչպես տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը, ուղեցույցը կազմվել է հիմք ընդունելով Պաշտպանի աշխատակազմի դիտարկումները, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքները:

Մասնավորապես, ուղեցույցում անդրադարձ է կատարվել հետևյալ հիմնական հարցերին՝

Ինչպե՞ս կարող է գազամատակարարող ընկերության բաժանորդը ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները,

Արդյոք գազամատակարարող ընկերությունն ո՞ւնի բաժանորդի հարցերին պատասխանելու պարտականություն,

Որտե՞ղ է տեղադրվում էլեկտրաէներգիայի հաշվիչ սարքը,

Ո՞ր դեպքում մատակարարն իրավունք ունի ընդհատել կամ դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը,

Ի՞նչ իրավունքներ ունի մատակարարը բաժանորդի կողմից վճարում չկատարելու դեպքում,

Ի՞նչ անել, երբ համաձայն չեք գազամատակարարող ընկերության ներկայացրած վճարման հաշիվների հետ,

Ի՞նչ անել, երբ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքը թվում է կասկածելի,

Ինչպե՞ս բողոքարկել գազամատակարարող ընկերության գործողությունները,

Ո՞ր դեպքերում Մարդու իրավունքների պաշտպանը կքննարկի հարցը և ո՞վ կարող է դիմել Պաշտպանին։

Ուղեցույցն` այստեղ: