Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Այսօր կառավարության նիստին օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ էլեկտրաէներգիայի փոխհատուցման խնդրին: Ըստ նրա` քանի որ կառավարությունը մինչև սեպտեմբերի վերջը փոխհատուցելու է ազգաբնակչության և ՓՄՁ ծախսած էլեկտրաէներգիայի` բարձրացված սակագնով մասը, ուստի կցանկանար էներգետիկայի ու բնական պաշարների նախարարից ճշգրտումներ լսել փոխհատուցման վերաբերյալ:
Նախարար Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Աշխատանքներ են ընթանում ազգաբնակչության ու ՓՄՁ փոխհատուցման ծավալների ճշգրտման վերաբերյալ, դրանք ճշգրտվում են ՀԷՑ-ի հետ: Մինչև շաբաթվա վերջը հայտնի կլինեն այդ հաշվարկները, և փոխհատուցումները կվճարվեն մյուս շաբաթվա ընթացքում, այսինքն` մինչև ամիս 20-ը վճարումները կլինեն»:
Վարչապետը հավելեց, որ այդ փոխհատուցման ու վճարումների վերաբերյալ ազգաբնակչությանը պետք է մանրամասն տեղեկացնել, որովհետև թյուր տեղեկություններ են տարածվում, իբր որևէ բան չի արվում, աշխատանք չի տարվում այդ ուղղությամբ: «Կառավարությունը այն, ինչ հանձն է առել, կատարում է ժամկետներում ու ըստ պատասխանատվության: Դրա մասին հանրությունը պետք է տեղյակ լինի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: