կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-12 05:54
Հասարակություն

Իրեն սպառած նախարարություն

Իրեն սպառած նախարարություն

Բնապահպանության նախարարությունում 10 օր է` նախարար Արամ Հարությունյանին չեն տեսնում: Այդ իսկ պատճառով «Երկիր»-ին էլ չի հաջողվում ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները:

Մեր թղթակիցը մայիսի 2-ին դիմել էր նախարարի մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանին` խնդրելով հարցազրույց կազմակերպել բնապահպանական տեսչության մասնագետներից որեւէ մեկի հետ: Ի պատասխան ասվել էր, որ առանց նախարարին տեղյակ պահելու հնարավոր չէ. նա է որոշում թույլատրել, թե` ոչ:

Երկու օր անց  մեր թղթակիցը նույն հարցով դարձյալ դիմել էր նախարարություն: Այս անգամ էլ պատասխանել էին, որ նախարարի զբաղվածության պատճառով նրան չեն կարողանում տեսնել:

Թղթակցին օգնելու գործը հանձն էր առել նախարարի օգնական Վոլոդյա Դանիելյանը, սակայն, ըստ «Երկիր»-ի, նա էլ նախարարին հանդիպելով մայիսի 10-ին նախարարությունում հրավիրված խորհրդակցություններից մեկի ժամանակ, չգիտես ինչու, ամաչել է փոխանցել մեր խնդրանքը:

Այդքանից հետո բնապահպանության նախարարությունից երեկ մեզ «հիշեցրին», որ հարցազրույցի համար պետք է հարցում ուղարկենք իրենց, որից հետո միայն` 15 օրացուցային օրվա ընթացքում, մեզ պատասխան կտան:

«Պարտաճանաչ» նախարարությանը մենք էլ ենք հիշեցնում, որ նման դեպքում ոչ թե 15, այլ 5 օրացուցային օր է հատկացվում. ամրագրված է համապատասխան օրենքում: