|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վանաձորի 46-ամյա բնակչուհի Մ. Ս.-ն հունվարի 7-ին ծանր վիճակում տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ԲԿ-ից: Վանաձոր ԲԿ-ի փոխտնօրեն Արտակ Եդոյանը մեզ տեղեկացրեց, որ կնոջն առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո, տեղափոխել են Երևան, անհրաժեշտ հետագա բուժումը մասնագիտացված բժշկական կենտրոնում շարունակելու համար:
Վանաձորի ԲԿ-ից տեղեկացանաք նաև, որ կինը սպիտակեցնող և ախտահանող հեղուկ է խմել, որի արդյունքում նրա մոտ առաջացել է սուր էքսոգեն թունավորում: