Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Ազատ Մ.-ի մոտ խոշոր չափերի թմրամիջոցներ հայտնաբերելու դեպքի առթիվ:
Քննությամբ պարզվել է, որ «Արմավիր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ազատ Մ.-ն, դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի, ընդհանուր առմամբ՝ 116,74 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց և զգալի չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց: Այնուհետև, նշված թմրամիջոցներն աշխատավայրում իրացնելու նպատակով, 2016թ. դեկտեմբերի 29-ին իր ավտոմեքենայով դրանք ապօրինի տեղափոխել է «Արմավիր» ՔԿՀ:
Թմրամիջոցների մի մասը, այդ թվում` 46,5 գրամ «մարիխուանա»-ն և «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է նույն օրը` քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից Ազատ Մ.-ի անձնական խուզարկության ժամանակ: Վերջինս դրանք թաքցրել էր ծխախոտի տուփերում: «Մարիխուանա» թմրամիջոցի մնացած` 70,24 գրամը հայտնաբերվել է ավտոմեքենայի զննության ընթացքում:
Ազատազրկման ձևով պատիժ կրելու վայրում խոշոր չափերի թմրամիջոցներ իրացնելու համար Ազատ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Ազատ Մ.-ն կալանավորվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: