կարևոր
3982 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-13 13:27
Քաղաքական

«Արմավիր» ՔԿՀ-ն կունենա հանձնուքների ընդունման երկրորդ սենյակ․ Գառնիկ Դանիելյանը ներկայացրել է ԱՆ պատասխանը

«Արմավիր» ՔԿՀ-ն կունենա հանձնուքների ընդունման երկրորդ սենյակ․ Գառնիկ Դանիելյանը ներկայացրել է ԱՆ պատասխանը

Օրերս հարցում էի ուղարկել ՀՀ Արդարադատության նախարարությանը՝ կապված ՔԿՀ-ներում հանձնուք փոխանցելու դժվարությունների հետ։

Բազմաթիվ քաղաքացիներ ահազանգել էին, որ ժամերով, երբեմն՝ օրերով, չեն կարողանում փոխանցել հանձնուքը ՔԿՀ-ում գտնվող իրենց հարազատին։

Արդարադատության նախարարությունից եկել էր պատասխան, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Բավարարված չլինելով այսպիսի պատասխանից, նախարարությանը ուղարկեցի ևս մեկ հարցում՝ առաջարկելով, որ նախարարի հանձնառությամբ իրականացվի մոնիթորինգ՝ խնդիրը վերհանելու նպատակով։

Երկրորդ հարցումից հետո ստացա պատասխան, որ հերթեր իսկապես առաջանում են, մասնավորապես՝ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ ծանրաբեռնվածության արդյունքում։

Պատասխանում նշված է նաև, որ կուտակումներից և հերթերից զերծ մնալու նպատակով, ներկայումս քրեակատարողական հիմնարկում իրականացվում են ձևափոխման շինարարական որոշակի աշխատանքներ՝ հանձնուքների ընդունման երկրորդ սենյակ ունենալու նպատակով, որն էլ կահավորվելու է համապատասխան ստուգող սարքով։

Հետևողական ենք լինելու, որպեսզի ինչպես «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, այնպես էլ՝ հանրապետության մյուս ՔԿՀ-ներում, հանձնուքների փոխանցումը իրականացվի պատշաճ կերպով՝ առանց հերթերի։

 

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ