կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-04 09:18
Իրավական

«Արմավիր» ՔԿՀ-ի բացումը չի լինելու անգամ առաջիկա ամիսների ընթացքում

«Արմավիր» ՔԿՀ-ի բացումը չի լինելու անգամ առաջիկա ամիսների ընթացքում

«Ժողովուրդ»-ը գրում է. «Գաղտնիք չէ, որ մեր երկրում ՀՀ քրեակատարողական հիմնարկները գրեթե միշտ գերծանրաբեռնված են եղել, և, օրինակ, մահճակալների անբավարարության, տեղ չլինելու պատճառով դատապարտյալների՝ հերթով քնելը, վաղուց արդեն տարօրինակ չի թվում որևէ մեկի համար: Թվում էր, որ խնդրի լուծման ուղղությամբ արված քայլերը չպետք է ուշանան:

 

Հատկապես, երբ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մարտի 17-ին, լինելով նորակառույց «Արմավիր» ՔԿՀ-ում, կարծիք էր հայտնել, որ առաջին մասնաշենքի բացումը կլինի հունիս ամսին:

 

Սակայն, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՔԿՀ-ի բացումը չի լինելու անգամ առաջիկա ամիսների ընթացքում, քանի որ աշխատանքների պլանում գրանցվել են որոշակի բացթողումներ՝ տեղադրված չեն անվտանգության համար կարևոր գործոն հանդիսացող դիտաշտարակները և էլի ինչ-որ բաղադրիչներ: Այնպես որ, 400 դատապարտյալներ դեռ ստիպված են անմարդկային պայմաններում ապրել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։