|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Մոլդովան վերսկսում է միջազգային մարդատար երկաթուղային փոխադրումները Քիշնևի և Կիևի միջև: Այս մասին հայտնել է Մոլդովայի փոխվարչապետ Անդրեյ Սպինուն։
«Ավելի քան 20 տարի անց վերսկսվում են միջազգային ուղևորափոխադրումները Քիշնևից դեպի Կիև: Գնացքի վագոնները նկարազարդել են ուկրաինացի նկարիչները, և յուրաքանչյուրը ներկայացնում է Ուկրաինայի առանձին շրջան»,- «Տելեգրամ»-ի իր պաշտոնական ալիքում գրել է Սպինուն:
2022 թվականի նոյեմբերի 6-ից գնացքը Քիշնևից կուղևորվի Ուկրաինա՝ շաբաթը երեք անգամ: Գնացքը նախատեսված է 280 ուղևորի համար և ունի յոթ վագոն: