|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրաքի մայրաքաղաքում առեւանգված լրագրողուհուն ազատ են արձակել մեկ շաբաթ հետո՝ նրան ոչ մի վնաս չպատճառելով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Դեկտեմբերի վերջին զինված անհայտ անձինք իրաքցի լրագրողուհուն առեւանգել էին Բաղդադի իր տնից: Նրանք ներկայացել էին անվտանգության ուժերի աշխատակիցներ, այնուհետեւ ներխուժել էին Աֆրա ալ-Քաիսիի բնակարան:
43-ամյա ալ-Քաիսին աշխատել է միջազգային «Աշ-Շարք ալ Աուսաթ» թերթում, որը արաբերենով է հրատարակվում, նաեւ համագործակցում է մի շարք լրատվական պորտալների հետ: