կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-04 20:01
Հասարակություն

Դիմակների «մատրյոշկա» է. ֆեյսբուքյան 2016-ը

Դիմակների «մատրյոշկա» է. ֆեյսբուքյան 2016-ը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը կամա, թե ակամա տեղ է գտել մեր կյանքում և դարձել դրա մի մասը: Yerkir.am-ը փորձեց ֆեյսբուքյան օգտատերերի հետ ամփոփել ֆեյսբուքյան 2016 թվականը:
Մեր հարցերին պատասխանում են սոցիալական ցանցի ակտիվ օգտատերեր Արթուր Եղիազարյանը և Իզաբելլա Աբգարյանը:

- Տարվա իրադարձությունը, որն ամենաշատն է քննարկվել «Ֆեյսբուք»-ում:

Արթուր Եղիազարյան – Ապրիլյան պատերազմը:

Իզաբելլա Աբգարյան -  Ապրիլյան պատերազմը և հետևանքները, ցավոք …

-Ամենասև հումորը:

Արթուր Եղիազարյան - Մարդկային ողբերգության վրա կառուցված ցանկացած սև հումոր:

Իզաբելլա Աբգարյան - Կապված էր 80-ականների զենքերի հետ…

-2016 թվականի ամենազվարճալի ստատուսը, որ տպավորվել է:

Արթուր Եղիազարյան - Շատ էին:

Իզաբելլա Աբգարյան - Հումորն առանձին չեմ կարողանում մտաբերել, բայց լավ մեմեր կային, օրինակ` «ծաղիկներ առա, դռան զանգը տվեցի»-ն:

-«Ֆեյսբուք»ում գրանցված քաղաքական գործիչներից ո՞ւմ կընտրեիք որպես Ձմեռ պապ և Ձյունանուշ:

Արթուր Եղիազարյան - Ձմեռ Պպապ` Ստյոպա Սաֆարյան, Ձյունանուշ` Շուշան Պետրոսյան, Ձնեմարդ` Արմեն Աշոտյան:

Իզաբելլա Աբգարյան - Քաղաքական Ձմեռ պապ չեմ ուզում: Բայց որպես «Ֆեյսբուք»-ի Ձմեռ պապ կնշեմ Արմեն Դուլյանին, իսկ Ձյունանուշ` նրա կնոջը` Ռուզաննա Խաչատրյանին:

-Տարվա «դիմակը», որ պատռվեց և քննադատվեց «Ֆեյսբուք»-ում:

Արթուր Եղիազարյան - Լևոն Տեր-Պետրոսյան` դիմակների «մատրյոշկա» է:

Իզաբելլա Աբգարյան - Ինձ համար դիմակ պատռվել չի եղել: Ոնց գիտեի, այդպես էլ տեսել եմ:

-«Ֆեյսբուք»-ում ամենաշատ քննադատվող «քաղաքական վերադարձը»:

Արթուր Եղիազարյան - Վիկտոր Դալլաքյանի` ընդդիմություն վերադարձը:

Իզաբելլա Աբգարյան - Կոնկրետ այս փուլում Դալլաքյանի` ընդդիմադիր դաշտ վերադարձը:

-Կարո՞ղ եք նշել մի իրադարձություն, դեպք, երբ «Ֆեյսբուք»-ը միակարծիք է եղել:

Արթուր Եղիազարյան - Չկա նման իրադարձություն: ՖԲ-ի հայկական տիրույթը երբեք միաձայն չի եղել:

Իզաբելլա Աբգարյան - Որ Միհրանը ոսկե մեդալ պիտի ստանար:

-Ի՞նչը կուզենայիք, որ փոխվի «Ֆեյսբուք»-ում 2017 թվականին:

Արթուր Եղիազարյան - Անգրագիտությունը, մեծախոսությունը և հայհոյանքը վերանան:

Իզաբելլա Աբգարյան - Հաշվի առնելով, որ ընտրական տարի է, միմյանց կարծիքը հարգել և չվիրավորել սովորեինք: