|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Դեկտեմբերի 30-ի առավոտյան ոստիկանության ստորաբաժանումներն անցան արտակարգ ռեժիմի ծառայության:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին մայրաքաղաքում ծառայության դուրս եկող վերակարգերի ստուգատեսն ընդունում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
ՀՀ ոստիկանության պետը Երևանի կայազորի, ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության, Հասարակական կարգի ապահովման վարչության և այլ ստորաբաժանումների պարեկային խմբերին առաջադրեց տոնական ծառայության խնդիրները:
Վերակարգերը շուրջօրյա ծառայությամբ ապահովելու են հասարակական կարգը հանրային և ժամանցի վայրերում, փողոցներում ու հրապարակներում: Տոնական ծառայության խնդիրը քաղաքացիների անվտանգության պահպանումն ու անցանկալի միջադեպերի բացառումն է:
Ոստիկանությունն ակնկալում է նաև համաքաղաքացիների աջակցությունը: Միասին ապահովենք միասնական անվտանգություն ու պահպանենք նորամուտի տոնականությունը: