Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ամանորին ընդառաջ ՀՀ ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ոստիկանության տարածքային բաժիններում արդեն ձևավորվել են շրջիկ խմբեր, որոնք ծառայություն են իրականացնում հասարակական նշանակության ռիսկային օբյեկտների` մասնավորապես տարադրամի փոխանակման կետերի, գրավատների, խոշոր դրամաիրային շրջանառություն ունեցող առևտրի կետերի տարածքներում:
Պարեկապահակետային ծառայություն իրականացնող վերակարգերը մոտեցվել են նշված ռիսկային օբյեկտներին: Ոստիկանության ծառայողները շրջագայություններից զատ պրոֆիլակտիկ այցելություններ են կատարում, տարադրամի փոխանակման կետեր, գրավատներ, նաև շուրջօրյա գործող դեղատներ:
Ոստիկանները դեղատան աշխատակիցներին հիշեցնում են նաև, որ ժամը 22-ից հետո անհրաժեշտ է դեղորայքը վաճառել դեղատան պատուհանից: Տարադրամի փոխանակման կետերի ու գրավատների աշխատակիցներին էլ խորհուրդ են տալիս ուշ ժամերին միայնակ չաշխատել: Չի կարելի անհարկի բաց թողնել դուռը կամ թեկուզ մի քանի րոպեով հեռանալ տարադրամի փոխանակման կետից: Պարբերաբար պետք է ստուգել սարքի՞ն են տեսահսկող սարքերը, ձայնազդանշանային համակարգը միացվա՞ծ է, թե ոչ:
Ոստիկանությունը քաղաքացիների հանդեպ հոգատար վերաբերմունքն իր պարտքն է համարում և այս օրերին շարունակելու է աշախատել ուժեղացված ռեժիմով: Մնում է` ինքներս մի փոքր ուշադիր լինենք մեր ու շրջապատի հանդեպ և հետևենք անվտանգության կանոներին: