Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ տեղեկացնելով, որ տոնի առթիվ ուժեղացված ծառայություն է իրականացնում:
«Հարգելի՛ քաղաքացիներ, դեկտեմբերի 21-ից ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության՝ նախատոնական ու տոնական օրերին քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:
Սահմանված է խիստ վերահսկողություն նաև հանրապետության ավտոճանապարհներին, որտեղ 24 ժամ ծառայություն են իրականացնում Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը:
Արտաքին ծառայություն իրականացնող ոստիկաններին կմիանան նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ։
Ոստիկանությունն անելու է ամեն ինչ՝ հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու համար, իսկ այդ օրերի տոնական տրամադրության ապահովումը բոլորիս իրավագիտակցության, փոխադարձ հարգանքի ու համերաշխության խնդիրն է»,- Yerkir.am-ին տեղեկացնում են ոստիկանությունից: