կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-29 18:01
Տնտեսական

ՀՀ կառավարությունը կմեծացնի իր ավանդը ՎԶԵԲ–ում

ՀՀ կառավարությունը կմեծացնի իր ավանդը ՎԶԵԲ–ում

ՀՀ կառավարությունը կմեծացնի իր ավանդը ՎԶԵԲ–ում` իր բաժնեմասային կապիտալը (Համաշխարհային բանկի մասը)։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 29-ին Կառավարության նիստում։

Դեռ 2011 թվականին Բանկը որոշել էր անդամ երկրներին առաջարկել մեծացնել իրենց մասնակցությունը եւ որոշակի քանակությամբ բաժնեմասերի բաժանորդագրվել։ Հայաստանին առաջարկել են 2.5 մլն դոլարով ավելի շատ հավելյալ բաժնեմասեր գնել։ Այդ դեպքում հանրապետությունը կպահպանի բանկի կապիտալում 0.07 տոկոս մասնաբաժինը։

Նշենք նաև, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունն ունի 1,139 բաժնեմաս, որը կազմում է ընդհանուր կապիտալի 0.07 տոկոսը, իսկ առաջարկվող երկու (GCI և SCI) բաժանորդագրությունների շրջանակում Հայաստանը կարող է հավելյալ բաժանորդագրվել 507 բաժնեմասի (համապատասխանաբար՝ 347 և 160) և պահպանել առկա տեսակարար կշիռը կապիտալում (0.07%):