|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի օրակարգում առկա օրինագծերը եւ պարզաբանվել՝ ԱԺ լիագումար նիստում Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի քննարկման ընթացակարգը:
Սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը համապատասխան հաղորդում է ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծի վերաբերյալ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին: