կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-24 10:23
Տարածաշրջան

Մարդու իրավունքների կազմակերպությունը դատապարտել է թուրք զինվորների ողջակիզումը

Մարդու իրավունքների կազմակերպությունը դատապարտել է թուրք զինվորների ողջակիզումը
Թուրքիայում Մարդու իրավունքների կազմակերպությունը ԻՊ անդամների կողմից երկու թուրք զինվորների ողջակիզման մասին հայտարարություն է տարածել:

Ըստ Siyasihaber3-ի՝ այդ ոճիրը խստորեն դատապարտած կազմակերպությունը աջակցությունը է հայտնել բոլոր այն ազգերին, որոնք իրենց երկրներում պայքարում են ահաբեկչական այս կազմակերպությունների դեմ:

Հիշեցնենք, որ ԻՊ անդամները հրապարակել են տեսանյութ, որում ողջակիզում են երկու թուրք զինվորների: Եվս երկու թուրք զինվորներ, ովքեր ԻՊ անդամների կողմից առևանգվել են սիրիական Ալ Բաբում, ըստ պնդումների, նույնպես սպանվել են ահաբեկիչների կողմից: