Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեռևս վեց տարի առաջ բացահայտված` բազմաթիվ քաղաքացիներից բնակարաններ հափշտակելու վերաբերյալ աղմկահարույց գործով դատական նիստն այսօր հետաձգվեց: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել գործով ամբաստանյալ Վլադիսլավ Մանգասարյանի պաշտպան Մնացական Սարգսյանը: Մանգասարյանը հայտնեց, որ առանց իր պաշտպանի գործի քննությունը չի կարող շարունակվել:
Ինքը՝ ամբաստանյալը, պնդում է, որ գործը շատ բարդ է և ծավալուն, դա է պատճառը, որ գործի նախաքննությունը 4 տարի է տևել: Նա միաժամանակ դժգոհեց, որ բավարար ժամանակ չեն տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար:
Տուժողների ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով, սակայն, գործի նախաքննությունն արհեստականորեն է ձգձգվել: «Իրականում ամբաստանյալն է փորձել բարդացնել, նոր փաստեր բերել, որոնք հերքվել են և այլն, սակայն իրականում այս գործը շատ պարզ է»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ այս գործով բավարար ապացույցներ կան, որոնք փաստում են, որ մի քանի միլիոն դրամ է հափշտակվել փաստաթղթեր ու գործարքներ կեղծելու արդյունքում: «Կեղծվել են փոխառության պայմանագրեր, և այդ բնակարանները պետք է վերադարձվեն իրական սեփականատերերին»,- ասաց նա` հավելելով, որ այս խնդրին պետք է միջամտի պետությունը, քանի որ խոսքը վերաբերում է մեծ թվով տուժողների:
Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, Վլադիսլավ Մանգասարյանը, Երևան քաղաքում իրականացնելով բազմաբնակարան շենքերի շինություն, ինչպես նաև ստանալով Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա և Մաշտոցի 33/1 հասցեներում կառուցվող շենքերից տարածքներ օտարելու իրավունք, իսկ հետագայում փաստացի հանդիսանալով նաև հիշյալ շինությունների սեփականատեր, «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի բաժնետեր և ընկերության տնօրենին պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տվող անձ, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղիներ վաճառելու պատրվակով 2005-2011թթ. ընթացքում միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների և ՍՊԸ-ի առանձնապես խոշոր չափերի` 2.255.412.294 ՀՀ դրամ արժողությամբ գույքը:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: