կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-20 10:49
Հասարակություն

«1890 թվականից՝ Արցախյան ազատագրական շարժում». Թեհրանում նշվել է ՀՅ Դաշնակցության 126-ամյակը

«1890 թվականից՝ Արցախյան ազատագրական շարժում». Թեհրանում նշվել է ՀՅ Դաշնակցության 126-ամյակը

Աղբյուրը՝ «ԱԼԻՔ»

15 Դեկտեմբերին, Թեհրանի Հայ Մշակութային «Արարատ» կեդրոնի «Կոմիտաս» սրահէն ներս նշուեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 126-ամեակը:
«Մշակ բանուոր» քայլերգով սկսած հանդիութեան ընթացքին ցուցադրուեցաւ փաստավաւերագրական տեսերիզ մը, ուր ներկայացուած էր ՀՅԴ 126 տարիներու վերիվայրումներով լի ուղին՝ 1890 թուականէն սկսեալ մինչեւ Արցախեան ազատագրական շարժում:
Հանդիսութեան ելոյթ ունեցաւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեան:
Օրուան բանախօսն էր, այս առիթով Թեհրան հրաւիրուած Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Րէիսեան:
Օրուան եզրափակիչ խօսքը արտասանեց Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսեան:
Հանդիսութեան գեղարուեստական յայտագիրով հնչեցին յեղափոխական երգեր եւ ասմունք: