|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Պոլսում լույս տեսնող «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության բացահայտման գործով դատավարության 9-րդ նիստի ընթացքում «Հրանտի ընկերներ» նախաձեռնության անդամները հերթական բողոքի ցույց են կազմակերպել Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատի առջև:
Ըստ «Ակօս»-ի՝ «Հրանտի ընկերներ»-ի անունից հայտարարությամբ հանդես եկած Բյուլենթ Այդընը նշել է, որ պետությունն ու ոճրագործները միասին են գործել Դինքի սպանության մանրամասները թաքցնելու և դատավարության՝ արդար պայմաններում իրականացման գործընթացին խանգարելու հարցում:
Հայտարարության մեջ Այդընը շեշտել է, որ մինչև դատախազության կողմից սպանության մեղքը Գյուլենական շարժման վրա բարդելու մտահղացումը, պետությունը ոչինչ չի ձեռնարկել սպանությունը բացահայտելու ուղղությամբ, ավելին՝ միահամուռ ուժերով կոծկել է այն: