|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ԱՄՆ-ում երկուշաբթի կկայանա նախագահի ընտրությունների գործընթացի կարևոր փուլերից մեկը. հայտնում է РИА Новости-ն:
Երկրի 50 նահանգներից յուրաքանչյուրում, ինչպես նաև Կոլումբիայի շրջանում կհավաքվեն 538 ընտրիչները, որոնք կքվեարկեն ԱՄՆ նախագահի թեկնածուների օգտին:
ԱՄՆ-ում ընտրական համակարգը երկաստիճան է: Գլխավոր ընտրությունները կայացել են նոյեմբերի 8-ին, և հաղթանակ է տարել Դոնալդ Թրամփը: Նա ստացել է ընտրիչների` անհրաժեշտ 270 ձայնի փոխարեն 306-ը: Այժմ այդ «ժողովրդական ընտրյալները» պետք է հանդիպեն` սեփական քվեարկությունն անցկացնելու համար: Տեսականորեն նրանք կարող են չհաստատել գլխավոր ընտրությունների արդյունքները, սակայն նման բան ԱՄՆ-ի պատմության մեջ չի եղել: