Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ նիստում սահմանադրական փոփոխությունների նախագիծն էր դրվել քննարկման:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին: Նա նախ հայտարարեց, որ ԲՀԿ-ն դեռևս չգիտի` կողմ քվեարկի նախագծին, թե` ոչ, և ընդգծեց, որ ԲՀԿ-ն միայն այն դեպքում կողմ կքվեարկի, եթե նախագծի վերաբերյալ իրենց առաջարկած մտահոգությունները տեղ գտնեն նախագծում:
Զոհրաբյանը հարցրեց. «Արդյո՞ք հանձնաժողովը չի պատրաստվում վերանայել կայուն մեծամասնության ձևավորման համար նախատեսվող ընտրությունների երկրորդ փուլը»:
Վարդան Պողոսյանը նշեց. «Այս դրույթը մնում է անփոփոխ: Եթե ընտրությունների ժամանակ կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել նաև երկրորդ փուլ: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք ձևակերպմանը` «կարող է անցկացվել», ոչ թե պարտադիր անցկացվելու է»:
Վարդան Պողոսյանը հավելեց, որ նախագծում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք կներկայացվեն այն ժամանակ, երբ նախագահի կողմից ստորագրվի նախագծի վերջնական տարբերակը:
Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց` ասելով, որ ԲՀԿ-ի հիմնական մտահոգությունը վերարտադրության խնդիրն է: Իսկ Վարդան Պողոսյանը պատասխանեց, որ սահմանադրական փոփոխությունները կարող են զսպաշապիկ լինել քաղաքական մենաշնորհի համար: