Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
«Հրապարակ» թերթը գրում է. Արցախում նախագահի ընտրության առաջին փուլը կկայանա սեպտեմբերի 9-ին՝ ԱԺ արտահերթ նիստում։ Երեկվանից սկսվել է թեկնածուների առաջադրումը, որը կավարտվի ամսի 7-ին։ Երեկ որեւէ խմբակցություն թեկնածու չէր առաջադրել, սեպտեմբերի 8-ին ԱԺ նախագահը կհայտարարի առաջադրված թեկնածուների մասին, ապա եռօրյա ժամկետում կկայանա ընտրությունը՝ որոշել են ժամանակ չկորցնել եւ շաբաթ օրը նիստ հրավիրել։ Առաջին փուլում թեկնածուն պետք է հավաքի պատգամավորների 2/3-ի ձայները, այսինքն` 22 կողմ, Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը» 9 պատգամավոր ունի:
Եթե ամեն ինչ հարթ գնա, հնարավոր է առաջին փուլով Սամվել Շահրամանյանն ընտրվի նախագահ։ Բայց նա պետք է հաշվի նստի ԱԺ ընդդիմության հետ եւ որոշ լծակներ զիջի՝ պաշտոնների տեսքով, իրեն ընտրելու դիմաց։ Ի դեպ, առաջիկա օրերին ընդդիմադիր ուժերում կոնսուլտացիաների փուլ է հայտարարված՝ թե՛ ներթիմային, թե՛ միջկուսակցական։ Երկրորդ փուլում բավարար է պարզ մեծամասնության քվեն։
Ի դեպ, չնայած ՀՀ իշխանությունը համոզված է, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցում մեծ դեր է խաղացել Ռուբեն Վարդանյանը, եւ այդ մասին ՔՊ-ական պատգամավորներն անգամ հայտարարություններ են անում ու լուրեր տարածում, թե նա վերադառնում է նախկին պաշտոնին, սակայն ԱՀ-ից վստահեցնում են, որ նոր ձեւավորվող կառավարությունում Վարդանյանը պաշտոն չի զբաղեցնելու: Արցախում չեն բացառում, որ պետնախարար նշանակվի Արայիկ Հարությունյանի մերձավորներից մեկը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում