|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին` ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը:
Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ:
Վայքի տարածաշրջանի ճանապարհներին ձյուն է տեղում:
Արթիկ - Ալագյազ ճանապարհահատվածում, Քեթիի լեռնանցքում, Բաղրամյանի, Աշտարակի, Եղվարդի, Գավառի, Դիլիջանի, Թումանյանի ավտոճանապարհներին մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են: