Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 12-16.12.2016թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 780.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում եւ հաշվարկվել 4.3մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 350.0հազ.դրամի եւ հաշվարկվել է 4.3մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝
Անտառների եւ կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ՀՀ Տավուշի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է 110 հատ ծառերի ապօրինի հատում եւ հաշվարկվել է 2198.25հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների եւ կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ՀՀ Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է 85 հատ ծառերի ապօրինի հատում եւ հաշվարկվել է 1455.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժինը իրականացրել է վարույթ: <<Հայանտառ>> ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է 4 հատ ծառերի ապօրինի հատում: Կայացվել է 100.0հազ.դրամի ընդհանուր վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 66.75.հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: ՀՀ ոստիկանության ԼՄՎ Գուգարքի բաժնից ստացված նյութերի հիման վրա ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 100.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի 1 որոշում եւ հաշվարկվել է 220.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արարատի տարածքային բաժնի հայտնաբերված <Խոսրովի> արգելոցի հրդեհի գործով կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում եւ հաշվարկվել է 380.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ապօրինի փայտանյութի տեղափոխման 1 դեպքի համար կայացվել է 100.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում եւ հաշվարկվել է 28.8հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է 1132 հատ /648.9կգ / <<սիգ>> տեսակի տիրազուրկ թարմ ձուկ որից՝
Երեւանի տարածքային բաժնի կողմից կիրառված միջոցառումների արդյունքում առգրավվել է 156 հատ (71.0 կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է ՀՀ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն եւ Երեւանի N1 տուն ինտերնատ:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է 31 հատ /22.0կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:
Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 14 հատ /5.7կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է «Ֆ.Նանսենի անվան երեխաների եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ:
Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է 10 հատ /6.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Բերդի մանկապարտեզին:
Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է 18 հատ /13.0կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Վանաձորի մանկատուն:
Գեղարքունիքի տարածքային բաժնի, «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ եւ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության հետ համատեղ իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է 206 հատ /121.5կգ/ «սիգ» տեսակի ձուկ եւ 15 հատ /5կգ/ «սիգ» տեսակի ապխտած ձուկ, ինչը հանձնվել է Սեւանի «Հեքիաթ» մանկապարտեզ, «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց> եւ <Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:
Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության եւ ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզում իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է 500հատ /309կգ/ «սիգ» տեսակի ձուկ:
Սյունիքի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների հետ համատեղ զննության արդյունքում FIAT մակնիշի 35 CT 941 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկի սառնարանում հայտնաբերել է 197հատ /100.7կգ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը ուղարկվել է փորձաքննության:
Ջրերի պահպանության ոլորտ
Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:
Արտադրական եւ սպառման թափոնները չնախատեսված վայրում տեղադրելու համար
Արմավիրի տարածքային բաժնի շրջայցերի արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվել է 80.0հազ.դրաՄի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.86մլն.դրամ: