Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես հաղորդում են ՀՀ բնապահպանության նախարարության կայքից, ննապահպանական պետական տեսչության կողմից 02.05-06.05.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 770.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 4.46 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0 հազ.դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 4087.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝
«Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից անհայտ անձի վերաբերյալ կազմված ապօրինի ծառահատման 3 արձանագրությունների հիման վրա Տավուշի տարածքային բաժնի կողմից իրականացվել է մասնագիտական տեղազննություն և 5 ծառի համար հաշվարկվել է 1366.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արձանագրություններն ուղարկվել է Տավուշի մարզային դատախազություն:
Սյունիքի տարածքային բաժինը 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառի /1 ընկուզենի/ համար հաշվարկել է 70.5հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառի համար կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել` 18.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Hetq.am կայքում տեղադրված «Սահմանամերձ Ջիլիզայում շարունակվում է անտառների զանգվածային ոչնչացումը» վերնագրով հոդվածում հնչեցված ահազանգն ստուգելու նպատակով ԲՊՏ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված զննության արդյունքում «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մ/ճ-ի Շամլուղի անտառպետության 1-ին պահաբաժնում հայտնաբերվել է ապօրինի հատված 24 հաճարենու, 1 կաղնու և 27 բոխու կոճղեր: Հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառած վնաս 2632.5հազ.դրամ գումարով: Նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0հազ.դրամ ընդհանուր գումարով, որից՝
Շիրակի տարածքային բաժնի կողմից առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 190.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 340.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝
Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ հայտնաբերել է հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու մեկ դեպք, որի համար կայացվել է 1 վարչական տուգանքի որոշում` 80.0հազ․դրամ գումարով և հաշվարկվել է 320.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արմավիրի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու մեկ դեպք, որի համար կազմվել է 1 վարչական տուգանքի որոշում` 80.0հազ․դրամ գումարով և հաշվարկվել է 20.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու մեկ դեպք, որի համար կազմվել է 1 վարչական տուգանքի որոշում` 30.0հազ․դրամ գումարով:
Ապօրինի որսի իրականացման համար
Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավվել է 157 հատ /23.0կգ/տեսակի ձուկ, որն օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի մեկ դեպք, առգրավվել է 2 հատ գետի, կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
ՀՀ ԲՆ «Թեժ գծի» ահազանգի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն Տավուշի մարզի Բերդավան գյուղում վանդակում արջ պահելու վերաբերյալ, ինչը չի հաստատվել:
Ստեփանավանի տարածաշրջանում շրջայց կատարելու ժամանակ բաժնի տեսուչների կողմից հայտնաբերվել է արջի երկու քոթոթ: Քոթոթները հանձնվել են Երևանի կենդանաբանական այգի:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 28.06hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝
Տավուշի տարածքային բաժնի կողմից 2 ֆիզիկական անձանց նկատմամբ (2.3խմ ապօրինի վառելափայտ տեղափոխելու համար) կայացվել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 28.06հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.7մլն.դրամ: